Եղիշե Դավթյանը միացել է Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրին 2024 թվականի հունվարին՝ որպես լոգիստիկ հարցերով պատասխանատու/վարորդ։
Մինչ այդ աշխատել է Վորլդ Վիժն Հայաստանի Կապանի տարածքային ծրագրում՝ որպես Ծրագրի օգնական/վարորդ։ «Զանգեզուր Պրո» ՍՊԸ-ում իրականացրել է ընկերության ղեկավարման պարտականությունները, ինչպես նաև վերահսկողություն է իրականացրել գրասենյակի սարքավորումների սպասարկման և օգտագործման նկատմամբ։
Ընդգրկվելով տարբեր միջազգային ծրագրերում՝ (PH, ASCP, IATP) Եղիշեն համակարգչային գրագիտության դասընթացներ է կազմակերպել աշակերտների, ուսուցիչների, դասախոսների և գրադարանավարների համար։
Եղիշեն ավարտել է ՀՊՃՀ-ի Կապանի մասնաճյուղը՝ ստանալով Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրության մասնագիտության բակալավրի աստիճան:

