Վաղարշակ Մկրտումյան

Վաղարշակ Մկրտումյանը միացել է Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրին 2024թ․ հունվարին՝ որպես Միկրո, Փոքր և Միջին Ձեռնարկությունների (ՄՓՄՁ) խորհրդատու։

Մինչ այդ նա աշխատել է որպես գրասենյակի ղեկավար «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ում (ՌԶԳ) և տեղական հաստատությունների ֆասիլիտատոր, այնուհետև ծրագրի ղեկավար «Ակցիա Սովի Դեմ (ԱՍԴ)» միջազգային կազմակերպությունում։ Իրականացրել է ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված ծրագրեր՝ կիրառելով «Շուկայական համակարգերի զարգացման» (MSD) մոտեցումներ։

Վաղարշակ Մկրտումյանը մասնագիտությամբ ինժեներ մեխանիկ է, ստացել է ինժեներ մեխանիկի մագիստրոսի որակավորում։

Վաղարշակը ICRA (Գյուղատնտեսական zարգացմանն ուղղված հետազոտությունների միջազգային կենտրոն) շրջանավարտ է: Մասնակցել է «Զարգացմանն ուղղված հետազոտություններ գյուղատնտեսությունում» վերապատրաստման դասընթացների Նիդերլանդների Վագենինգեն քաղաքում համատեղված գործնական հետազոտությունների իրականացմամբ Գանայում: Մասնակցել է նաև Շոտլանդիայի Գլազգո քաղաքում «The Springfield Centre for Business in Development» խորհդատվական ընկերության կողմից կազմակերպված «Շուկաներ աղքատների համար» (M4P) վերապատրաստման դասընթացներին։